Տնտեսական

Մարտ 02, 2016 11:01

ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհուրդները հողօգտագործողներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհուրդները հողօգտագործողներին

Հանրապետությունում շարունակաբար դիտվող և առաջիկայում կանխատեսվող բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել որոշակի շտկումներ կատարել գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամկետների և նախատեսվող ագրոտեխնիկական միջոցառումների ցանկում: Ներկայումս` նաև գիշերային ժամերին գրանցվող բարձր ջերմաստիճանի արդյունքում Արարատյան հարթավայրում, հյուսիս-արևելքում, Մեղրու տարածաշրջանում,Վայոց ձորի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում պտղատու ծառատեսակների (հատկապես կորիզավոր) մոտ սկսել է հյութաշարժությունը, և ընթանում են ակտիվ կենսական պրոցեսներ: Մեղրու ցածրադիր հատվածներում ծաղկել է ծիրանենին, հյուսիս-արևելքում` հոնենին, Արարատյան դաշտում մինչև մարտի 15-ը սպասվում է ծիրանենու մասայական ծաղկումը: Նշված պայմաններում անհրաժեշտ է արագ ավարտել կորիզավորների էտը, ծառերի բների մշակումը կրակաթի լուծույթով (բների սպիտակեցում), սնկային հիվանդությունների դեմ բուժումը պղինձ պարունակող պատրաստուկներով: Պետք է արագացնել այգեբացը, քանի որ հողում ջերմաստիճանի հետագա բարձրացման դեպքում աչքերը կարող են վնասվել:

Անհրաժեշտ է բացել վազերի բունը և սկսել էտն ու ձևավորումը: Խաղողի վազերի էտը Արարատյան դաշտում ցանկալի է ավարտել մինչև մարտի 20-ը: Խորհուրդ է տրվում պտղատու և խաղողի այգիների էտից առաջացած թափուկն ու բուսական մնացորդները կուտակել այգու մերձակա հատվածներում` հետագա հնարավոր ցրտահարությունների դեպքում ծխակույտերի պատրաստման համար օգտագործելու նպատակով: Վաղահաս կարտոֆիլի տունկը Արարատյան դաշտում նպատակահարմար է կատարել մարտի 5-ից մինչև 20-ը: Մասնագետները խորհուրդ են տալիս պալարների տնկումը կատարել առնվազն 14-16սմ խորությամբ (ընդունված 10-12 սմ-ի փոխարեն), նկատի ունենալով, որ հողի ավելի խորը շերտերում ջերմաստիճանն անհամեմատ ցածր է, և ծլումը որոշ չափով կուշանա, իսկ հաստ հողաշերտը ծիլը կարող է հաղթահարել մի փոքր ավելի ուշ ժամկետում: Եթե հետագայում կարտոֆիլի ծիլերը մոտենան հողի մակերևույթին և առկա լինի ցրտահարության վտանգ, ապա փոքր տարածքների վրա կարելի է ձեռքի գործիքներով պալարները մի քանի սանտիմետր լրացուցիչ հողաշերտով ծածկել, իսկ մեծ հողակտորների վրա` կուլտիվատորի միջոցով, բուկլիցի թաթիկներով թմբերը զգուշությամբ (տրակտորի դանդաղ ընթացքով) ծածկել 2-4 սմ հողաշերտով: Արարատյան հարթավայրի պայմաններում սմբուկի (բադրիջան), տաքդեղի ցանքը արևային ջերմոցներում պետք է կատարել մարտի 1-10-ը, լոլիկինը` մարտի 5-15-ը, իսկ սածիլումը բաց դաշտում` ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը: Նախալեռնային գոտում ջերմոցներում սմբուկի, տաքդեղի ցանքը պետք է կատարել մարտի 20-ից մինչև ապրիլի առաջին տասնօրյակը, լոլիկինը` ապրիլի առաջին տասնօրյակում, իսկ սածիլումը բաց դաշտում` հունիսի 1-ից մինչև 15-ը: Պետք է նկատի ունենալ, որ օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում սերմերի ծլարձակումը արևային ջերմոցներում հնարավոր է սովորականից ավելի վաղ դիտվի, և ժամանակին օդափոխություն չապահովելու դեպքում ծիլերը կարող են վնասվել: Ներկայումս նախարարության մասնագետների կողմից հանրապետության բոլոր մարզերում իրականացվում են մշտադիտարկումներ ջերմաստիճանային ռեժիմի և բույսերի աճի ու զարգացման փուլերի ընթացքի վերաբերյալ: Կատարված ուսումնասիրությունների, դիտարկումների, վերլուծությունների արդյունքների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, գյուղացիական տնտեսություններին կտրվեն համապատասխան մասնագիտական խորհուրդներ և ցուցումներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Երևան-Արմավիր երթուղու վարորդները դարձյալ գործադուլ են անում

Երևան-Արմավիր երթուղու վարորդները դարձյալ գործադուլ են անում

Հունիս 26, 2019 18:00 Պահանջելով կարգավորել ուղևորափոխադրումների պայմանները։
«Լիդիան Արմենիան» նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ

«Լիդիան Արմենիան» նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ

Հունիս 26, 2019 13:05 Պահանջում է հողատարածքներ կատարված ներխուժումը վերացնել։
«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

Հունիս 24, 2019 16:00 «Հարկային օրենսգրքի փոփոխությունները տնտեսությունում մեծացնում է սոցիալական լարվածությունը»։
Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Հունիս 20, 2019 15:00 Հաջորդ տարվանից գործելու է ՀՀ բոլոր դպրոցների համար։
Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:40 Հարկային միջոցներով վարկերը մարել։
Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Հունիս 19, 2019 15:00 ԿԲ-ն կարող է լինել լուռ բաժնետեր, որը կբերի պրոբլեմի լուծմանը:
Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Հունիս 14, 2019 20:32 Պաղպաղակներն արտադրում են կաթնայուղի փոխարինիչով։
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հունիս 14, 2019 13:48 2019 թ․ ապրիլի 1-ի դրությամբ՝ կազմել է մոտ 2 մլն 962 հազար։
Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Հունիս 13, 2019 11:12 Հերթական անգամ վարչապետի ասածը տեղի չունեցավ։
Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հունիս 12, 2019 11:15 ՔԿ–ն ստացել է եզրակացությունը:
«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

Հունիս 12, 2019 11:10 Համայնքներին հարկային արտոնություններ տալու արդյունքների մասին։
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հունիս 11, 2019 16:45 Էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

Հունիս 11, 2019 12:15 Աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

Հունիս 05, 2019 16:45 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով։
Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Հունիս 05, 2019 14:00 Այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Հունիս 04, 2019 15:45 Չի պահպանել գազի մատակարարման և օգտագործման կանոնները։
Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Հունիս 04, 2019 13:15 Ո՞րն է պատճառը, և ի՞նչ են պատրաստվում անել։
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Հունիս 03, 2019 16:10 Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են։