Խմբագրական

Ապրիլ 01, 2016 13:34

Ո՞ւմ «Դոմինգոն» կերգի 2017–ին ու հատկապես 2018–ին

Ո՞ւմ «Դոմինգոն» կերգի 2017–ին ու հատկապես 2018–ին

Մարդիկ միշտ մտածում են, որ վատ բաներն իրենց հետ չեն պատահի։

Մարդիկ սպառում են վատ լուրը, սպանությունների, պատերազմների, ջրհեղեղների, երկրաշարժների և նմանատիպ այլ բաների մասին պատմող ռեպորտաժները՝ ենթագիտակցորեն ուրախանալով, որ իրենք դա անում են բազմոցի վրա փռվելով և բուտերբրոդ ուտելով։

ԵՄ տարածքում էլ մտածում էին, որ Սիրիան շատ հեռու է, և իրենց ահաբեկչությունը չի սպառնում, մինչև որ ահաբեկչությունը վերադարձավ իր ծննդավայր։

Քաղաքականության մեջ էլ է նույն երևույթը նկատվում։ Այս կամ այն երկրի բռնապետը մտածում է, որ ինքը հավերժ է, և մյուս բռնապետերը կոպիտ ձևով հեռացվել են, քանզի իշխանություն պահելու ճիշտ ձևը չեն իմացել, իսկ ահա ինքը գիտի։

Մինչև այս կամ այն երկրի բռնապետի հեռանալը կամ հեռացումը նրա շրջապատի մեծ մասը մտածել է, որ իր հետ վատ բան չի պատահի, քանզի ինքը բռնապետին միշտ քծնում է կամ էլ պարտաճանաչորեն կատարում նրա բոլոր առաջադրանքները։

Կյանքը բազմիցս ապացուցել է, որ մարդիկ, մեծ հաշվով, չեն կարողանում սովորել ուրիշների սխալների ու փորձի վրա։ Դա է պատճառը, որ շատերը սուբյեկտից վերածվում են օբյեկտի։

Օրինակ՝ Եժովն ու Յագոդան սառնասրտորեն ու մեծ էնտուզիազմով կատարում էին Ստալինի հրահանգներն ու գնդակահարում մարդկանց, այդ թվում՝ իրենց ընկերներին։ Այդ երկուսը մտածում էին, որ իրենց հետ դա չի պատահի, բայց պատահեց։ Եկավ Բերիան, ու պատահեց։ Հետո արդեն Բերիայի հետ նույն բանը պատահեց։

Բ26–ի ամեն մի նոր հաճախորդի թվում է, թե ինքը մյուսներից «շուստրի» է և կարողանալու է լուծել «հաճույք ստանալու և կույս մնալու» խնդիրը, սակայն վերջում բոլորը դառնում են նույն բանը։

Մի խոսքով, պետք է միշտ հիշել, որ ոչինչ հավերժ չէ այս աշխարհում։

Այս նախաբանից հետո անցնենք բուն թեմային։

«Ինձ հետ դա չի պատահի» մտածողության զոհերը

Երբ «Բջնին» խլում էին Խաչատուր Սուքիասյանից (հիմա Սուքիասյանը դրա համար, փաստացի, շնորհակալություն է հայտնում Սերժ Սարգսյանին և տառապում «ստոկհոլմյան սինդրոմով», այն է՝ կատաղի ձևով պաշտպանում է իրեն ունեզրկողին ու աշխատում «Վերջի բոլշևիկի» ընդդիմախոսների դեմ), մյուս խոշոր սեփականատերերը մտածում էին, որ իրենց հետ դա չի պատահի, քանզի իրենք ընդդիմադիր կեցվածք չեն որդեգրել։

Ուշագրավն այն է, որ Խաչատուր Սուքիասյանին հիմա թվում է, թե ինքը ճիշտ ուղի է ընտրել, և իր հետ այլևս նույն պատմությունը չի կրկնվի, օրինակ, «Ռոսիա Մոլի» մասով, քանի որ ինքն արդեն լուսանկարվում է Սերժ Սարգսյանի հետ, այն Սերժ Սարգսյանի, ում դեմ պայքարում էր ոչ վաղ անցյալում, և ում նախագահ դառնալը եղավ մարտի 1–ի միջոցով։ Ինչևէ։

Երբ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ բանսարկություն արեցին, լկտի ստեր տարածեցին նախագահական նստավայրից ու Երևանի քաղաքապետի պաշտոնը դարձրեցին նշանակովի, մյուսները մտածում էին, որ իրենց հետ նման բան չի պատահի, քանզի իրենք Դոմինգոյի համերգներին չեն գնում, և բացի այդ՝ Սերժ Սարգսյանն ինչ ասում է՝ անում են «Տարո՛ն ջան, սիրուն չէ» ծրագրի շրջանակներում։

Երբ Գագիկ Ծառուկյանի դեմ հակասահմանադրական արշավ սկսվեց, մյուսները մտածում էին, որ նման բան իրենց հետ չի պատահի, քանզի իրենք կողմ են «սահմանադրական» հեղաշրջմանն ու անձամբ Սերժ Սարգսյանին։

Կյանքը, սակայն, ցույց է տալիս, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով։

Ասողին լսող է պետք

«7 օրն» իր ստեղծման առաջին օրվանից գրել է, որ Հայաստանում իշխանության են եկել նեոբոլշևիկները, որոնց ծրագիրը «հակաօլիգարխիկ» պայքարի քողի տակ «Մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծելն է, այսինքն՝ օլիգարխիկ համակարգի փոխարինումն ավելի գռեհիկ և հետադիմական համակարգով։

Այն ժամանակ մեր այս գնահատականները տարատեսակ ընկալման էին արժանանում անգրագիտության, տեղեկացված չլինելու կամ այլ պատճառներով։ Բայց դա արդեն էական չէ։

Էականն այն է, որ Հայաստանում իշխանությունը զավթած նեղ խումբը նեոբոլշևիկյան մտածելակերպ և չեկիստական գործելակերպ ունի։ Իսկ դա նշանակում է, որ նրանց համար չկան յուրայիններ։ Բոլորը թշնամիներ են։

Մարդիկ չեն պատկերացնում, որ եթե երեկ, ասենք, խաշ են կերել Սերժ Սարգսյանի հետ, ապա դա չի նշանակում, որ վաղն իրենցից սեփականությունը «նագլի» ձևով չեն խլելու կամ աշխատանքից չեն հեռացնելու։

Սա ստալինաբերիական ոճի իշխանություն է։ Տարբերությունն այն է, որ տնաբույծ նեոբոլշևիկները չեն մերժում մասնավոր սեփականության ինստիտուտը՝ պայմանով, որ մասնավոր սեփականությունն ուղղակի կամ անուղղակի ձևով պետք է իրենց պատկանի։ Ուղղակիի դեպքում գործ ունենք «փայ մտնելու» կամ «կուլակաթափության» երևույթի հետ, իսկ անուղղակիի դեպքում՝ «Մեծ բյուջեի» հավաքման։

Ինչպիսի՞ «բարեփոխում» է իրականացվում

Եթե նախկինում կար օլիգարխիկ համակարգ, և երկրի տնտեսության մեծ մասը գտնվում էր 20-30 ընտանիքների ձեռքում, ինչը պետք էր բացել ու դարձնել մրցակցային, և դրանից կշահեին բիզնեսի բոլոր շերտերն ու հանրության լայն շրջանակները, ապա այժմ շատ ավելի վատ հարաբերություններ են հաստատվում, քանի որ սերժսարգսյանական իշխանությունը գնաց հակառակ ճանապարհով։

2007–ի խորհրդարանական ընտրություններից հետո սկիզբ դրվեց մի քաղաքականության, որը ձևով հռչակվեց հակաօլիգարխիկ, սակայն բովանդակությամբ այն գերօլիգարխիկ է և հակապետական։

Խնդիր է դրվել 20-30 ընտանիքների համակարգը դարձնել մեկ ընտանիքի մասնավոր շահերը սպասարկող համակարգ։ Այդ նոր համակարգի ձևավորման համար ստեղծվել են հզոր քարոզչամեքենա, գաղջ մթնոլորտ և կեղտոտ հարաբերությունների դաշտ, որն օգնելու է կյանքի կոչել վերը նկարագրված ծրագիրը։

Բոլոր նրանք, ովքեր չեն հասկանա այդ ծրագրի բուն էությունը, ՀՀԿ ղեկավարի ու նրա նեղ շրջապատի կողմից կենթարկվեն հարձակման, և կտուժեն ոչ միայն հարձակման օբյեկտները, այլ նաև ՀՀ բոլոր քաղաքացիները, ասել է թե՝ պետք չէ ուրախանալ, երբ ամրապնդվում են նեոբոլշևիկների դիրքերը, քանզը վաղը կարող են գալ արդեն ուրախացողի հետևից։ Ոմանք այս ամենը բնազդով են հասկացել կամ էլ դարձել են նեոբոլշևիկների առաջին զոհերը, ու դա է պատճառը, որ ունենք հսկայական չափերի հասնող արտագաղթ, տնտեսական անկում, աղքատության աճ, կապիտալի փախուստ և այլն։

Ազգային–դեմոկրատական և նեոբոլշևիկյան մոտեցման հիմնարար տարբերությունը

Այն հարցում, որ մեզանում ձևավորված տնտեսական խաղի կանոնները պետք է փոխվեն, և պետք է տեղի ունենա քաղաքական սերնդափոխություն, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց դա պետք է տեղի ունենա մրցակցային տնտեսաքաղաքական համակարգի ձևավորման, մտածողության հեղափոխության և սեփականության անձեռնմխելիության սկզբունքի կիրառման միջոցով։ Չեն կարող լինել լավ և վատ օլիգարխներ, և չի կարող վերևում նստած մեկը «ոչ ստանդարտ արդարադատություն» իրականացնել այս կամ այն սուբյեկտից սեփականություն խլելու միջոցով։

Տեղին է հիշեցնելը, որ նախորդ դարի սկզբում բոլշևիկները խոստացան հողը տալ գյուղացուն, իսկ գործարանը՝ բանվորին, բայց չկատարեցին իրենց խոստումը և փոխարենն ապահովեցին մարդկանց գուլագներով։

Մարդկության պատմությունը չունի նախադեպ, երբ մասնավոր սեփականության դեմ հայտարարված պատերազմն, ի վերջո, չհանգեցնի պետության փլուզման։

Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան առաջարկում է կոտորել «հին սերնդին», բայց «մոռանում» է անձամբ Սերժ Սարգսյանին, ում ղեկավարության ներքո ՀՀ քաղաքացիներին առաջարկում են լուսավոր ապագա կերտել՝ հընթացս բոլշևիկյան ոճի կոչեր հնչեցնելով և համապատասխան քաղաքականություն վարելով։ Ի դեպ, դա վտանգավոր քաղաքականություն է ոչ միայն Հայաստանի, այլև անձամբ այն կիրառողների համար։

Մեր ու նեոբոլշևիկների տարբերությունն այն է, որ մենք առաջարկում ենք ժամանակակից և արևմտյան ստանդարտներով խաղի կանոններ, որտեղ չեն լինի «ժողովրդի թշնամիներ», և ամեն մեկն իր արժանի տեղը կունենա հասարակական հարաբերություններում։ Իսկ ահա «Վերջի բոլշևիկն» ու իր թիմակիցները, թաքնվելով արևմտամետության ու քաղաքացիականության քողի տակ, Հայաստանի անվտանգությանը սպառնացող քաղաքական կուրս են իրականացնում՝ «Մեկ ընտանիքի» տնտեսություն ու անապատացված քաղաքական դաշտ ստեղծելու մտադրությամբ։

Քաղաքական, տնտեսական ու հասարակական վերնախավի վարքագծից է կախված, թե որ կոդը կհաղթի։ Մենք թշնամիներ չունենք, իսկ ահա նեոբոլշևիկների համար թշնամի են բոլորը։

Մենք չենք առաջարկում մորթել ու սեփականությունը խլել բոլորից ու բաժանել, քանզի այդ դեմագոգիայի արդյունքները տեսել ենք։

Մենք կողմ ենք շմայսներից, լիսկաներից ու նմանատիպ դեմքերից պետական կառավարման համակարգը մաքրելուն, բայց մենք հստակ արձանագրում ենք, որ լիսկաները չեն մեր պետության և ՀՀ քաղաքացու վատ կյանքի պատճառը։ Լիսկաները հետևանք են։ Պատճառը նեոբոլշևիկյան արտաքին ու ներքին քաղաքականությունն է։ Այդ քաղաքականության փոփոխությունն ազգային–դեմոկրատականով կբերի Հայաստանի զարգացմանն ու ՀՀ քաղաքացու արժանապատիվ կյանքին։ Իսկ լիսկաներն այդ պայմաններում ինքնաբերաբար կմաքրվեն պետական համակարգից այնպես, ինչպես մթնոլորտի փոփոխությունը հանգեցրեց դինոզավրերի անհետացմանը։

Ազգային–դեմոկրատական փոփոխությունների դեպքում բիզնեսի բոլոր շերտերը կդառնան մեր պետության շարժիչ ուժն ու դրական ազդեցություն կունենան հասարակական հարաբերություններում։

ՀՀ քաղաքացու և մեր պետության շահը, հետևաբար, համախմբված ձևով Սերժ Սարգսյանի ու իր նեղ թիմի «Դոմինգոն» երգացնելն է։ Այդ գործին կարող են մասնակցել նաև իշխանության մեջ գտնվող առողջ թևի ներկայացուցիչները, եթե չեն ուզում, որ իրենց «Դոմինգոն» երգի։

Պետք է հիշել, որ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորություններն ավարտվում են 2018–ին, ու նա կախված է լինելու «թիմակիցներից» և 2017–ի ԱԺ ընտրություններից հետո ձևավորվելիք քաղաքական պատկերից։

Պետք է մեկ բան հստակ հասկանալ՝ առանց ներկայիս լիազորությունների՝ Սարգսյանի հանրային լեգիտիմության բացակայությունը նրան դարձնելու է գերխոցելի։ Նոր Սահմանադրությունը պետք է դրա հեղինակի դեմ աշխատեցնել։ Այնպես որ, բոլորը թող իրենց որոշումները կայացնեն այս հանգամանքը հաշվի առնելով։

Փոփոխությունների հարցը վաղուց դուրս է եկել իշխանություն–ընդդիմություն դասական մրցապայքարի հարթությունից՝ վերածվելով ազգային անվտանգության ապահովման խնդրի։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: