Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Հունիս 19, 2019 19:05 Փողոցում հարձակվել, ծեծել էին փաստաբաններին, որոնց մեջ՝ նաև Ռուբեն Սահակյանը։
Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:30 Լևոն Քոչարյանը՝ Սարգիս Քլոյանի հայտարարության մասին։

Տնտեսական

Ապրիլ 08, 2016 16:41

2016 թ. մարտի 29-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2016 թ. մարտի 29-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2016 թ. մարտի 29-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը:

Խորհրդի նիստը սկսվեց մարտի 29-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2016 թ. փետրվարին արձանագրվել է 1.4% գնանկում, որը գերազանցապես պայմանավորվել է պարենային ապրանքների գների նվազմամբ (նպաստումը ընդհանուր գնանկմանը՝ 1.3 տոկոսային կետ): Վերջինիս կառուցվածքում հիմնականում նվազել են «Բանջարեղեն և կարտոֆիլ», «Միրգ» և «Հացամթերք» ապրանքախմբերի ապրանքների գները՝ համապատասխանաբար 13.4%, 3.3% և 2.6%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 1.1 տոկոսային կետ): Ամսվա ընթացքում 0.1 տոկոսային կետով գնանկմանը նպաստել է նաև ոչ պարենային ապրանքների գների նվազումը, որը ամբողջությամբ չեզոքացվել է ծառայությունների սակագների՝ նույն չափի աճով: Ընդ որում, ոչ պարենային ապրանքախմբում մեծ նվազում է դիտվել բենզինի և «Հագուստ և գործվածք» ապրանքախմբի գներում, իսկ ծառայություններից աճել են հիմնականում բուժսպասարկման և տրանսպորտի սակագները: Փետրվարի գնաճային զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել-1.7%, որը գերազանցապես պայմանավորվել է արտաքին հատվածի զարգացումներով:

2016 թ. հունվար-փետրվար ժամանակահատվածում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի համեմատաբար բարձր մակարդակ՝ 4.7%, որը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության ճյուղի և ծառայությունների ոլորտի բարձր աճերով՝ համապատասխանաբար 9.9% և 9.8%: Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակում իրականացվել է խթանողական հարկաբյուջետային քաղաքականություն, որի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է նախատեսված չեզոքի դիմաց 0.4 ընդլայնող: Այս պարագայում ներքին մասնավոր պահանջարկh շարունակում է մնալ թույլ, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների դեռևս պահպանվող նվազողական վարքագծով, իսկ ներքին առաջարկի աճն հիմնականում կլանվել է տարեսկզբին դրսևորված արտաքին պահանջարկի աճով: Այսպես, 2016 թ. հունվար-փետրվար ժամանակահատվածի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 23.6%-ով, այն դեպքում, երբ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ) նվազել է 12.2%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը համահունչ է ակնկալիքներին և առաջին եռամսյակի համար գնահատվում է տ/տ 12.0% նվազում: Այսպիսով կարելի է փաստել, որ ներքին պահանջարկի համեմատ արտաքին պահանջարկի առաջանցիկ աճի հաշվին ձևավորվել է համեմատաբար բարձր համախառն պահանջարկ:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները. դրանք հիմնականում արտահայտել են շուկայի մասնակիցների համապատասխան արձագանքը ԿԲ կողմից տարեսկզբին դրամավարկային պայմանների թուլացմանը: Փետրվարի 17-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական շուկայում դիտվել է տոկոսադրույքների նվազում. ԿԲ ռեպո միջին տոկոսադրույքընշված ժամանակահատվածում՝ 2015թ. դեկտեմբերի 23-ից 2016թ. փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսային կետով՝ կազմելով 8.8%, միջբանկային ռեպո տոկոսադրույքը նվազել է 0.3 տոկոսային կետով՝ կազմելով 8.7%, իսկ մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը նվազել է 0.2 տոկոսային կետով՝ կազմելով 11.1%:

ՀՀ արտարժույթի շուկայում փետրվարի 17-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում՝ 2015 թ. դեկտեմբերի 23-ից 2016 թ. փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածի համեմատ դիտվել են հետևյալ միտումները. ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.5%-ով` կազմելով 490.3 դրամ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 1.1%-ով՝ կազմելով 542.2 դրամ և ՌԴ ռուբլունկատմամբ՝ 5.5%-ով՝ կազմելով 6.7 դրամ:

2016 թ-ի հունվար-փետրվարին պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, ինչպես նաև միջազգային շուկաներում հիմնական ապրանքների գնանկումային միտումները: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. մարտի 3-ին հրապարակված պարենի գների ինդեքսը փետրվարին` նախորդ ամսվա նկատմամբ մնացել է գրեթե անփոփոխ՝ աճելով ընդամենը 0.1%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 14.6%-ով): ԿԲ գնահատումների համաձայն, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենիարտահանման գինը կնվազի եռ/եռ 3.7%-ով (տ/տ 23.8% նվազում), իսկ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գնի մասով թեև առաջին եռամսյակում ակնկալվում է 4.2% աճ, այնուամենայնիվ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեռևս գները ցածր են (նվազումը՝ 7.2%):

Ըստ ԿԲ գնահատումների, առաջին եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնի նվազումը նախորդ եռամսյակի նկատմամբկկազմի 20.6% (տ/տ 36.4% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կնվազի եռ/եռ 4.4%-ով (տ/տ 20.1% նվազում):

2016 թ. առաջին եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0.4%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` արժեզրկվել 2.4%-ով:

Առաջացել են նաև գնաճի ծրագրված ցուցանիշից շեղման նոր ռիսկեր՝ գյուղատնտեսության ճյուղի վրա ցրտահարության ազդեցության և գազի գների հնարավոր նվազման առումով: Այնուամենայնիվ, քանի որ ներկայումս վերջիններիս քանակական ազդեցությունը դեռևս ճշտված չէ և հնարավոր չէ գնահատել, Խորհուրդն իր որոշման կայացման գործընթացում այս գործոնները չի դիտարկել: Ավելի հստակ տեղեկատվության առկայության պարագայում Խորհուրդը այդ ռիսկերը կներառի երկրորդ եռամսյակի գնաճի կանխատեսման կամ կանխատեսման ռիսկերի մեջ:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները և միջազգային ապրանքային շուկաներում ձևավորված գնանկումային միջավայրը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ներքին գների վրա կպահպանվի արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ կազմելով 4.7%, որին հիմնականում նպաստել է արդյունաբերության ճյուղում և ծառայությունների մասով գրանցված բարձր աճը: Չնայած առաջին եռամսյակի ընթացքում Կենտրոնական բանկը և Կառավարությունը շարունակել են իրականացնել խթանող քաղաքականություն, ներքին պահանջարկը դեռևս պահպանվում է ցածր մակարդակում: Միևնույն ժամանակ, տարեսկզբին դիտվել է տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի և արտահանման զգալի աճ, ինչն ամբողջությամբ չեզոքացրել է համախառն պահանջարկի վրա ներքին թույլ պահանջարկի ազդեցությունը: Հետևաբար, ձևավորված ցածր գնաճն առավելապես արդյունք է հումքային և պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներից փոխանցված գնանկումային ազդեցությունների, ինչը շարունակում է նպաստել եկամուտների գնողունակության պահպանմանը, կազմակերպությունների ծախսերի կրճատմանը և գնաճային սպասումների աստիճանական նվազմանը:

Այս պարագայում ԿԲ խորհուրդը գտնում է, որ նախորդ տարվա վերջին դրամավարկային պայմանների կտրուկ թուլացումն հիմնականում բավարար է գնանկումային ճնշումները տարվա ընթացքում չեզոքացնելու համար: Ուստի, ներկայումս ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը, որի արդյունքում տարվա երկրորդ կիսամյակից գնաճային միջավայրն աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշին:

Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաև արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում ևս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

2016 թ. մարտի 29-ի նիստում ԿԲ խորհուրդն իջեցրել է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավվածմիջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 9.75% և 6.75%:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:40 Հարկային միջոցներով վարկերը մարել։
Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Հունիս 19, 2019 15:00 ԿԲ-ն կարող է լինել լուռ բաժնետեր, որը կբերի պրոբլեմի լուծմանը:
Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Հունիս 14, 2019 20:32 Պաղպաղակներն արտադրում են կաթնայուղի փոխարինիչով։
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հունիս 14, 2019 13:48 2019 թ․ ապրիլի 1-ի դրությամբ՝ կազմել է մոտ 2 մլն 962 հազար։
Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Հունիս 13, 2019 11:12 Հերթական անգամ վարչապետի ասածը տեղի չունեցավ։
Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հունիս 12, 2019 11:15 ՔԿ–ն ստացել է եզրակացությունը:
«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

Հունիս 12, 2019 11:10 Համայնքներին հարկային արտոնություններ տալու արդյունքների մասին։
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հունիս 11, 2019 16:45 Էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

Հունիս 11, 2019 12:15 Աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

Հունիս 05, 2019 16:45 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով։
Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Հունիս 05, 2019 14:00 Այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Հունիս 04, 2019 15:45 Չի պահպանել գազի մատակարարման և օգտագործման կանոնները։
Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Հունիս 04, 2019 13:15 Ո՞րն է պատճառը, և ի՞նչ են պատրաստվում անել։
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Հունիս 03, 2019 16:10 Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են։
Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Հունիս 03, 2019 13:00 Կառավարությունն ԱԺ է ներկայացրել օրինագիծը:
Կառավարությունն արտոնություն տվեց 3 ընկերության

Կառավարությունն արտոնություն տվեց 3 ընկերության

Մայիս 30, 2019 14:50 Կկառուցվի ջերմոց, կարտադրվեն գազի բալոններ և մետաղական սանտեխնիկա։