Քաղաքական

14.10.2010 13:40


ՀՀ կառավարությանը պատասխանատվության ենթարկելու պահանջն ուժի մեջ է

ՀՀ կառավարությանը պատասխանատվության ենթարկելու պահանջն ուժի մեջ է

ՀՀ հանրային խորհրդի պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականը «7օր»-ին ասել է, որ ՀՀ կառավարությանը պատասխանատվության կանչելու իր պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ։

-Հանցագործը պետք է նստի բանտում, ոչ թե հրաժարական տա, հետո գնա, թալանածը վայելի,-նշել է Ս. Կամսարականը։-Ամեն ինչ արվում է Հայաստանը սնանկացնելու, ժողովրդին ծայրահեղ վատ վիճակի մեջ դնելու համար, որ լքեն Հայաստանը և թողնեն-գնան։

Ս. Կամսարականն ասել է, թե որոշ ժամանակ հետո ՀՀ կառավարությանը պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնելու է նաև Հանրային խորհրդում:

-Կառավարության վերջին 2 տարվա բոլոր որոշումները կարելի է ցուցակով հանել, դնել, տեսնել, որ բոլորը հակապետական, հակաժողովրդական են և ուղղված են Հայաստանը ծնկի բերելուն, ժողովրդին էլ սովի մատնելուն։  Հիմքում դրված է Հայաստանն ընդհանրապես բնաջնջելը, ոչնչացնելը,-հավելել է Կամսարականը։-Իրենք շատ լավ գիտեն, որ հանցագործ են։ Գիտեն՝ Տիգրան Սարգսյանից սկսած, իր ներքևի չինովնիկներով վերջացրած։ Բայց իրենք իրենց էշի տեղ են դնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը