Մեկնաբանություն

24.04.2016 19:33


Վլադիմիր Գասպարյանն՝ ընդդեմ «Գեբելսյան» քարոզչամեքենայի

Վլադիմիր Գասպարյանն՝ ընդդեմ «Գեբելսյան» քարոզչամեքենայի

Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի շարք գնահատականներ է տվել «աղջիկ, քեզ ասում եմ, հարս, դու լսիր» ծրագրի շրջանակներում:

Հիմնականում «անկախ» մամուլի ներկայացուցիչներից բաղկացած զանգվածի «կծող» հարցերին պատասխանելով՝ նա նշել է. «Բարեփոխվե՛ք, սիրելինե՛րս, բարեփոխվե՛ք, դուք շատ հին եք մնացել, դուք դեղնում եք, գունաթափվում եք»:

Գասպարյանը, մասնավորապես, անդրադարձել է տխրահռչակ «1in.am»-ի «մուտիլովկաներին» և հերքել դրանք: Նաև ասել է, որ այդ կայքը ներկայացնող լրագրողուհու մեջ կին չի տեսնում (սա՝ ի պատասխան այդ լրագրողուհու այն դիտարկմանը, թե ոստիկանությունը միայն խոսում է, և ինքը բարեփոխում չի տեսնում):

Ոստիկանապետը, այսպես ասած, ներսի մարդ է և շատ լավ գիտի, թե ինչպես է աշխատում «Գեբելսյան» քարոզչամեքենան: Եվ ընդհանրապես, նա ծանոթ է Սերժ Սարգսյանի կառավարման ոճին, ով մի կողմից «ակԾիվիստներին» քսի է տալիս իր «յուրայինների» վրա, նրանց շուրթերով «յուրայիններից» պահանջում «մարդա» հինգ միլիոն դոլար ու հրաժարականներ, մյուս կողմից ոստիկանությանը հրահանգում է քաշքշել ու թույլ չտալ Սերժ Սարգսյանից «հակաօլիգարխիստություն» պահանջողների երթը դեպի Բ26, իսկ երրորդ կողմից էլ «Գեբելսյան» քարոզչամեքենային հանձնարարում է «փչացնել» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ոստիկանության կոշտ պահվածքի համար: Այսինքն՝ ՀՀԿ ղեկավարն իր ենթակայության տակ գտնվող համակարգերին դրդում է միմյանց «փչացնել», որպեսզի հանրային օրակարգում և տեղեկատվական դաշտում արհեստական թեմաներ շրջանառվեն, ու իր պատասխանատվության թեման «ջրվի»:

Երբ «1in.am»-ն աշխատացնող Արման Բաբաջանյանը բողոքում է իշխանություններից ու, մասնավորապես, ոստիկանությունից, սա արդեն լկտիություն է և անբարոյականություն, քանզի նա իշխանությունների նետած «վիտամիններով» է պահում իր կայքն ու ոստիկանական «ախրանայով» ման գալիս:

Դե պատկերացրեք, թե ինչ գաղջ մթնոլորտ է տիրում իշխանական միջանցքներում. բոլորը բոլորին ճանաչում են, ամեն մեկը գիտի, թե ինքն ու դիմացինը ինչով են զբաղված, ու գիտեն, թե ով ինչ արժե:

Ոստիկանապետը պաշտոնի բերումով տիրապետում է հաճախորդաց բանակի մասին տեղեկատվությանը, և դա է պատճառը, որ նա «1in.am»-ի լրագրողուհու մեջ կին չի տեսնում (խնդիրը լրագրողի սեռը չտարբերելու մեջ չէ): Ի դեմս «1in.am»-ի աչոնիկի՝ Գասպարյանը տեսնում է շարքային պատվեր կատարողի՝ շատ լավ իմանալով, թե ում տակ են աշխատում «1in.am»-ն ու մյուս «Մուտիտ.am»-ները:

Ի դեպ, այս ոճի պատասխան լրագրողներին այսօր տվեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հասկացնելով, որ բանակի սպառազինության ու ապօրինի ճանապարհով փող աշխատողների հետ կապված հարցերով պետք է այլ տեղ դիմել և այլ տեղ է պետք փնտրել թալանչիներին: Նա նաև կոչ արեց լրագրողներին չփորձել կեղծ թիրախներ մատուցել հանրությանը:

Դատելով ամենից՝ չորսօրյա պատերազմը ոչ միայն հանրության, այլև իշխանության ներսում է կտրուկ բան փոխել: Ոմանք հասկացել են, որ մեկ մարդու և նրա ընտանիքի շահերի սպասարկումը չի բխում երկրի ու անձամբ իրենց շահերից:

Բոլորի համար էլ տեսանելի է, որ Սերժ Սարգսյանը ձախողվել է պետական կառավարման բոլոր ոլորտներում և փորձում է իր «թիմակիցներին» քավության նոխազ դարձնելու միջոցով խուսափել պատասխանատվությունից:

Սարգսյանն իր դիշովկեքի միջոցով պահանջում է Սեյրան Օհանյանի, Հովիկ Աբրահամյանի, Վլադիմիր Գասպարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների հրաժարականը, իսկ տարած ու հետ բերած հաճախորդներին էլ հանձնարարել է պայքարել իր ընդդիմախոսների դեմ և հայտարարել, թե եկեք համախմբվենք Սերժ Սարգսյանի շուրջը: Բայց դե, մարդիկ հո հիմա՞ր չեն. ամեն ինչ տեսնում ու հասկանում են:

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը