Տնտեսական

Ապրիլ 26, 2016 17:40

Ասիական Զարգացման Բանկի եռամյա բիզնես պլանի քննարկում ջրային տնտեսության պետական կոմիտեում

Ասիական Զարգացման Բանկի եռամյա բիզնես պլանի քննարկում ջրային տնտեսության պետական կոմիտեում

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 3 տարվա կտրվածքով Հայաստանի Հանրապետության համար մշակում է շրջանառվող բիզնես պլան, որն ընդգրկում է վարկավորման և տեխնիկական աջակցության ծրագրերը:

Ներկայիս Բիզնես պլանի շրջանակը հիմնված է 2014-2018թթ. ԱԶԲ-ի՝ Երկրի Գործընկերության Ռազմավարության վրա և կընդգրկի 2017-2019թթ. ժամանակահատվածը:

Այս և ապագա համագործակցության հարցերն էին քննարկում ԱԶԲ-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սեզար Լորենսը և ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանը ս/թ ապրիլի 25-ին ՋՏՊԿ-ում կայացած հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի խորհրդական Գ. Խաչատրյանը:

Բանկի նորանշանակ տնօրենը բարձր գնահատեց հայաստանյան ծրագրերը՝ նշելով, որ դրանք ոչ միայն Կովկասի տարածաշրջանում, այլ նաև ասիական զարգացող երկրներում դիտարկվում են ընդօրինակման արժանի:

Ձևավորված աշխատանքային բարձր մշակույթը և ծրագրային արդյունքները բանկի համար հայկական կողմին դարձնում են հուսալի գործընկեր, որն էլ ապահովում է անհրաժեշտ հիմքեր համագործակցության ընդլայնման ու նոր ծրագրերի իրականացման համար:

Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում նախագծված է նոր ծրագիր՝ 45 մլն արժողությամբ, որը հնարավորություն կտա բարելավել ջրամատակարար ընկերությունների տարածքներում գտնվող ջրային համակարգերի վիճակը, ընդլայնել սպասարկման տարածքը:

Բանկի կողմից շոշափելի է նաև տեխնիկական աջակցությունը: Վերը նշված ծրագրի համար կոմիտեն պետք է ներկայացնի դրամաշնորհային աջակցության հայտ, որի շրջանակներում կիրականացվի նոր ծրագրի տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրությունը:

ԱԶԲ-ը խրախուսում է նաև երկրի ջանքերը չհաշվառվող ջրի, ջրակորուստների կրճատման ուղղությամբ:

«Չհաշվառված ջրի կառավարման գործողությունների զարգացման ծրագրի» քննարկմանն է նպատակաուղղված նաև մայիսի 4-ին հրավիրվող աշխատաժողովը, որն իրականացվում է ՋՏՊԿ-ի և ԱԶԲ-ի համատեղ ջանքերով:

Կողմերը քննարկեցին աշխատաժողովի առանցքային հարցերը, աշխատաժողովի միջոցով հետապնդվող հիմնական նպատակները:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը

«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

«Որևէ բիզնեսմեն որևէ երկրի ղեկավարի հորդորով ներդրում չի կատարում». տնտեսագետ (տեսանյութ)

Հունիս 24, 2019 16:00 «Հարկային օրենսգրքի փոփոխությունները տնտեսությունում մեծացնում է սոցիալական լարվածությունը»։
Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման ներդրման համար շուրջ 27 մլն դրամ հատկացվեց

Հունիս 20, 2019 15:00 Հաջորդ տարվանից գործելու է ՀՀ բոլոր դպրոցների համար։
Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:40 Հարկային միջոցներով վարկերը մարել։
Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Հունիս 19, 2019 15:00 ԿԲ-ն կարող է լինել լուռ բաժնետեր, որը կբերի պրոբլեմի լուծմանը:
Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Հունիս 14, 2019 20:32 Պաղպաղակներն արտադրում են կաթնայուղի փոխարինիչով։
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հունիս 14, 2019 13:48 2019 թ․ ապրիլի 1-ի դրությամբ՝ կազմել է մոտ 2 մլն 962 հազար։
Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Հունիս 13, 2019 11:12 Հերթական անգամ վարչապետի ասածը տեղի չունեցավ։
Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հունիս 12, 2019 11:15 ՔԿ–ն ստացել է եզրակացությունը:
«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

Հունիս 12, 2019 11:10 Համայնքներին հարկային արտոնություններ տալու արդյունքների մասին։
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հունիս 11, 2019 16:45 Էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

Հունիս 11, 2019 12:15 Աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

Հունիս 05, 2019 16:45 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով։
Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Հունիս 05, 2019 14:00 Այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Հունիս 04, 2019 15:45 Չի պահպանել գազի մատակարարման և օգտագործման կանոնները։
Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Հունիս 04, 2019 13:15 Ո՞րն է պատճառը, և ի՞նչ են պատրաստվում անել։
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Հունիս 03, 2019 16:10 Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են։
Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Հունիս 03, 2019 13:00 Կառավարությունն ԱԺ է ներկայացրել օրինագիծը: