Աշխարհ

29.04.2016 09:50


Թրամփին կասկածելի սպիտակ փոշի են ուղարկել

Թրամփին կասկածելի սպիտակ փոշի են ուղարկել

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին ուղարկված նամակում կասկածելի սպիտակ փոշի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է CNN–ը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներին հղումով։ Նամակն ուղարկվել է Մանհեթթենում միլիարդատիրոջ գրասենյակ՝ «Trump Tower»։

Նյութը նկատել է հաստատության ծառայողը, որը բացել էր ծրարը։

Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի տվյալներով՝ ներկայումս գտնվածը հետազոտվում է։ 5 քաղաքացիական անձ և մեկ ոստիկան մեկուսացվել են, սակայն տկարության նշաններ նրանց մոտ չեն դիտվել։

Ինքը Թրամփը Կալիֆոռնիայում է. նրա շտաբի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել կատարվածը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը