Լրահոս

29.04.2016 12:07


Մաս-մաս վերցրել է 5 մլն ԱՄՆ դոլար և հափշտակել

Մաս-մաս վերցրել է 5 մլն ԱՄՆ դոլար և հափշտակել

Հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պ.-ն 2015 թվականի սեպտեմբերի 4-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2005-2008թթ. ընթացքում Վիկտոր Ս.-ն, խաբեության եղանակով, շինարարական աշխատանքներ կատարելու պատրվակով իր վստահորդ Ալեքսեյ Կ.-ից մաս-մաս վերցրել է 5 մլն ԱՄՆ դոլար գումար և հափշտակել այն:

Մարինա Պ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է գործ և տևական ժամանակ կատարվել նախաքննություն:

Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը