Աշխարհ

29.04.2016 12:15


Հրթիռակոծվել է Հալեպի Նոր գյուղ թաղամասը. կան զոհեր

Հրթիռակոծվել է Հալեպի Նոր գյուղ թաղամասը. կան զոհեր

Նախօրեին դարձյալ հրթիռակոծվել է Հալեպի Նոր գյուղ թաղամասը։ Նախկին Զեյթուն խան շրջանում կատարվածի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 43 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փլվել է մի շենք, որի բնակիչներն ավերակների տակ են մնացել։

«Պատկերը ողբերգական է։ Շտապօգնության խմբերը փլատակների տակից արյունաթաթախ դիակներ են դուրս բերում։ Հալեպում ավելի քան մեկ շաբաթ է՝ աղետալի վիճակ է։ Ահաբեկչական խմբավորումներն անընդհատ հրթիռակոծում են բնակելի թաղամասերը»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը