Աշխարհ

29.04.2016 12:46


Թուրքիայում Սիրիայից արձակված հրթիռներ են պայթել

Թուրքիայում Սիրիայից արձակված հրթիռներ են պայթել

Թուրքիայի՝ Սիրիային սահմանամերձ Քիլիս քաղաք հրթիռներ են ընկել ԻԼԻՊ–ի կողմից վերահսկվող սիրիական շրջաններից։

«Dogan»–ի փոխանցմամբ՝ հրթիռները պայթել են գյուղական տեղանքի դաշտերում։ Նշվում է, որ կատարվածի հետևանքով տուժածներ չկան, սակայն տեղի ունեցածը խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում։

2016թ. հունվարից ԻԼԻՊ–ի կողմից վերահսկվող Սիրիայի սահմանամերձ շրջաններից Քիլիս են արձակվել մոտ 50 հրթիռ ու ականանետային արկ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը