Լրահոս

29.04.2016 13:35


«Եվրատեսիլ 2016». Արցախի դրոշը՝ արգելվածների ցանկում (լուսանկար)

«Եվրատեսիլ 2016». Արցախի դրոշը՝ արգելվածների ցանկում (լուսանկար)

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա «դրոշների քաղաքականությունը»։ Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»։

Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացրել է, թե որ եւ ինչ չափերի դրոշներ կարելի է բերել դալիճ։

Օրինակ՝ առանց փայտե ձողի դրոշները կարող են լինել առավելագույնը 120 x 80սմ, իսկ փայտե ձողով դրոշները՝ 60 x 40սմ-ից ոչ ավելի, որպեսզի դրանք ավելորդ խնդիրներ չառաջացնեն օպերատորների համար։

Հայտարարության մեջ նշված են նաեւ արգելված դրոշները, որոնց ցանկում է նաեւ Արցախի Հանրապետության դրոշը։

Նշենք, որ թույլատրվում է ծածանել մասնակից, ԵՄ-ի անդամ (թեկուզ մրցույթին չմասնակցող) երկրների, ԵՄ-ի, ինչպես նաեւ ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ համարվող ծիածանի դրոշը։

Տեղական, տարածաշրջանային կամ մարզային դրոշները, կամ դրոշներ, որոնք քաղաքական, կրոնական կամ առեւտրային «մեսիջներ» ունեն, վիրավորական գրառումներով են, արգելված են։

«Artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը