Լրահոս

29.04.2016 16:00


Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվեց

Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվեց
Ապրիլի 29-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերել են 1985 թ. ծնված Սպարտակ Դանիելյանին:
Նա հետախուզվում էր ապրիլի 5-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կալանավորներին պահելու խցից փախուստ կատարելու համար:
Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը