Լրահոս

29.04.2016 16:15


Իսպանիայի 3 քաղաքներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի 3 քաղաքներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Կարկախենտ, Ալակուասն և Էլդան քաղաքները ապրիլի 27-28-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Կարկախենտի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր 5 քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել համապատասխան ինստիտուցիոնալ հայտարարության ընդունմանը:

Ալակուասի քաղաքային խորհրդում հայտարարության քվեարկության ընթացքում ձեռնպահ են մնացել միայն Ժողովրդական կուսակցության (PP) և «Ciudadanos»-ի պատգամավորները, իսկ Էլդայում միակ դեմ քվեարկած կուսակցությունը «Ciudadanos»-ն էր:

Նիստերին ներկա էին վերոնշյալ և իսպանական այլ քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր իրենց երախտագիտությունն են հայտնել քաղաքային խորհուրդներին:

Այս խորագրի վերջին նյութերը