Լրահոս

29.04.2016 17:50


Հրդեհ Հովտաշատ գյուղում

Հրդեհ Հովտաշատ գյուղում

Ապրիլի 29-ին՝ ժամը 10.54-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ սուպերմարկետի դիմաց, այրվում է գյուղի տներից մեկին հարակից շինություն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակացու փողոցի թիվ 11 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.38-ին, մարվել՝ 12.38-ին: Ամբողջությամբ այրվել է 1964 թ. ծնված Հ. Ա.-ի վարձակալած տունը (մոտ 80 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը