Լրահոս

29.04.2016 21:00


Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնից գումար, համակարգիչներ և կիթառ էին գողացել

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնից գումար,  համակարգիչներ և կիթառ էին գողացել

ՀՀ ոստիկանությունից հաղորդում են, որ ապրիլի 23-ին՝ ժամը 06.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 05.30-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով /1-ին հարկ/` Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնից գողացել են գումար, 2 դյուրակիր համակարգիչ և կիթառ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ապրիլի 29-ին, հիշյալ հանցանքը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել 1995 թ. ծնված Գոռ Մ.-ն, 1994 թ. ծնված Հայկ Ս.-ն և 1995 թ. ծնված Բաբկեն Շ.-ն: Խուզարկությամբ Հայկ Ս.-ի բնակարանում հայտնաբերվել են իրեղեն ապացույց դյուրակիր 2 համակարգիչները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը