Լրահոս

29.04.2016 21:30


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, 3-4-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում, 2-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ից մայիսի 2-ն էապես չի փոխվի, 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում

Ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, 3-4-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ:

Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.50C (1987 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.10C (1997 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.30

Այս խորագրի վերջին նյութերը