Լրահոս

29.04.2016 21:10


Սպանության փորձի մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվեց (լուսանկարներ, տեսանյութ)

Սպանության փորձի մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվեց (լուսանկարներ, տեսանյութ)

Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ճշտվել է ապրիլի 13-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող, 1991 թվականին ծնված, Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ Անդրանիկ Շահինյանի գտնվելու վայրը:

Ապրիլի 29-ին օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի վարչության ծառայողները մայրաքաղաքի Սունդուկյան փողոցի շենքերից մեկի բնակարանից բերման են ենթարկել նրան: Շահինյանը հետախուզվում էր այս տարվա հունվարի մեկին սպանության փորձ և խուլիգանություն կատարելու մեղադրանքներով, խափանման միջոցը` կալանք:

Նախաքննությունը շարունակվում է:


Այս խորագրի վերջին նյութերը