Աշխարհ

30.04.2016 10:20


Պենտագոնն անհանգստացած է ռուսական Су-27–ի մանևրով (տեսանյութ)

Պենտագոնն անհանգստացած է ռուսական Су-27–ի մանևրով (տեսանյութ)
Պենտագոնը հայտարարել է, որ ռուսական Су-27 կործանիչի կողմից Բալթյան ծովի վրա ամերիկյան հետախույզ ինքնաթիռը որսալը կարող է ՌԴ և ԱՄՆ–ի միջև առկա լարվածության էսկալացիայի հանգեցնել։ Այս մասին, РТ–ի փոխանցմամբ, ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսան։

«Այդ վտանգավոր ու ոչ պաշտոնական մանևրը պոտենցիալ կերպով կարող է վնաս և ցնցումներ հասցնել բոլոր անձնակազմերին։ Ավելին, մեկ օդաչուի ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ քայլերը պոտենցիալ կերպով կարող են ավելորդ էսկալացիայի տանել երկրների միջև առկա լարվածությունը», -РИА «Новости»–ին ասել է Բալդանսան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական Су-27–ը Բալթյան ծովի վրա 30 մ հեռավորությամբ թռել է ամերիկյան RC-135–ի վրայով՝ օդում բարձրագույն պիլոտաժի «տակառի պտույտ» մանևր կատարելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը