Լրահոս

30.04.2016 10:40


Հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր

Հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր

Ապրիլի 29-ի` լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ հիմնականում անկանոն բնույթի:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Ապրիլի 29-ի` լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր:

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը