Լրահոս

30.04.2016 10:50


Երեխաներս ամաչում էին դասընկերներին տուն հրավիրել... (տեսանյութ)

Երեխաներս ամաչում էին դասընկերներին տուն հրավիրել... (տեսանյութ)

Այսօր խարխուլ և խոնավ խրճիթում ավելի քան 27 տարի բնակվող բազմանդամ ևս մեկ ընտանիքի երազանք իրականացավ:

«Շիրակ կենտրոնը», CARD կազմակերպության կողմիցտրամադրված նպատակային դրամաշնորհի միջոցներով գնեց նորակառույց, կահավորված 3 սենյականոց բնակարան և նվիրեց Դիլանյանների բազմանդամ ընտանիքին:

«Վաղն արդեն նրանց դոմիկը կքանդվի, իսկ քանդոցքից առաջացած փայտն էլ, որպես ձմռան վառելափայտ կբաժանվի անօթևան ընտանիքներին: Դոմիկից մաքրված տարածքն էլ կհանձնվի քաղաքապետարանին՝ կառուցապատման նպատակով: Բնակարանը նվիրելու ընթացքում, ընտանիքի մայրը ուրախության արցունքներն աչքերին ասաց, թե. «Երեխաներս ամաչում էին դասընկերներին տուն հրավիրել…»,-ասված է «Շիրակ կենտրոնի» հաղորդագրությունում:

Անօթևան ընտանիքին բնակարան նվիրելու մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը