Աշխարհ

30.04.2016 11:05


Կալիֆոռնիայում Թրամփի ընդդիմախոսները բողոքի զանգվածային ցույցեր են կազմակերպել (տեսանյութ)

Կալիֆոռնիայում Թրամփի ընդդիմախոսները բողոքի զանգվածային ցույցեր են կազմակերպել (տեսանյութ)

ԱՄՆ Կալիֆոռնիայում նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հարյուրավոր ընդդիմախոսներ բողոքի զանգվածային ցույցեր են կազմակերպել։ Այս մասին տեղեկացնում է «МИР 24»–ը։

Ցույցի մասնակիցները արգելափակել են ճանապարհները, ինչի արդյունքում իր կողմնակիցների հետ հանդիպման վայր Թրամփը ստիպված էր գնալ ոտքով՝ ոստիկանության ուղեկցությամբ։

Սակայն բողոքողներին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատը և արգելափակել հյուրանոցի մուտքը։ Արդյունքում՝ ԱՄՆ նախագահի թեկնածուն ստիպված է եղել մտնել հյուրանոց հետնամուտքով։

Հաղորդվում է նաև, որ երեկ Կալիֆոռնիայում ոստիկանությունը 20 մարդ է ձերբակալել, ովքեր Թրամփի ելույթից հետո անկարգություններ են կազմակերպել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը