Լրահոս

30.04.2016 12:41


«Եվրատեսիլ-2016». հայտնի է հայաստանյան ժյուրիի կազմը

«Եվրատեսիլ-2016». հայտնի է հայաստանյան ժյուրիի կազմը

«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է մասնակից երկրների ազգային ժյուրիի կազմը, որոնց ձայներն այս տարի առանձնացվել են հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով։

Հայաստանի ազգային ժյուրիի կազմում են երգիչներ Հայկոն, Էրիկը, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, DJ Dale-ը (Վարդան Բաբայան) եւ հագուստի մոդելավորող Արեւիկ Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ» մրցույթը մեկնարկելու է մայիսի 12-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում՝ յոթերորդ համարի ներքո։

Այս խորագրի վերջին նյութերը