Աշխարհ

30.04.2016 12:50


Բաղդադում ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել

Բաղդադում ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել

Իրաքի Նահրավան շրջանում՝ Բաղդադից արևելք, ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 6 մարդ է մահացել, մոտ 40–ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «Alsumaria»-ին հղումով։

Նշվում է, որ հուժկու պայթյուն է որոտացել Նահրավանի բնակելի թաղամասերից մեկում. պայթուցիկ սարքն ավտոմեքենայում է եղել։

Չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա։ Ահաբեկչությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը