Լրահոս

30.04.2016 15:35


Ներկայացվել է «LoveWave» երգի նոր քավր տարբերակը (լուսանկար, տեսանյութ)

Ներկայացվել է «LoveWave» երգի նոր քավր տարբերակը (լուսանկար, տեսանյութ)

«LoveWave» երգի նոր քավր տարբերակ` էթնիկ մոտեցմամբ, ջազ-ռոքային էլեմենտներով

Իրականացումը` «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի եւ Իվետա Մուկուչյանի

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը, մրցույթին ընդառաջ, ներկայացնում է իր «LoveWave» երգի նոր քավր տարբերակը: Էթնիկ մոտեցմամբ, ջազ-ռոքային էլեմենտներով քավրն իրականացվել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի եւ Իվետա Մուկուչյանի համատեղ աշխատանքի արդյունքում:

Իվետա Մուկուչյանի խոսքով` երգի նոր տարբերակը ամբողջությամբ այլ զգացողություններ է իր մեջ արթնացնում, նոր ու ազատ վիճակ:

«Երբ որոշեցինք, որ մրցութային մեր երգը ցանկանում ենք նաեւ նոր տարբերակով ներկայացնել, միանգամից եկանք այն եզրահանգման, որ այս տարբերակում անհրաժեշտ է ներառել հայկական էլեմենտներ: Հենց այդ պատճառով էլ սկսեցինք համագործակցել «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի հետ եւ պետք է ասեմ, որ այս համագործակցությունն ուղղակի հիանալի ստացվեց»,- նշում է Իվետա Մուկուչյանը` հույս հայտնելով, որ այս տարբերակը եւս կսիրվի` ներառելով այլ երաժշտական ճաշակ ունեցող երաժշտասերներին:

Միքայել Ոսկանյանի խոսքով` չափազանց հաճելի է համագործակցությունը Իվետա Մուկուչյանի նման պրոֆեսիոնալ երգչուհու հետ:

«Մեզ համար շատ հետաքրքիր էր նման աշխատանքը, մեզ համար էլ նորույթ էր: Երբ լսեցինք երգը, կասկածներ ունեինք, թե ինչպես կարելի է նոր տարբերակ ստանալ, բայց որոշ ժամանակ անց, փորձերի ընթացքում որոշեցինք այնպես կառուցել երգի սխեման, որ լինի տարբերվող, սակայն նաեւ հիշեցնի երգի օրիգինալ տարբերակը»,- նշում է Միքայել Ոսկանյանը:

Առաջիկա օրերին կհրապարակվի նաեւ «LoveWave» երգի ռեմիքսը:

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Ստոկհոլմ, որտեղ արդեն նախատեսված են մրցույթի մասնակիցների փորձերը, տարբեր հանդիպումներ կամակերպիչների, միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում:

Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը