Լրահոս

30.04.2016 21:15


Հայաստանի արտգործնախարարը կայցելի Հելսինկի

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Հելսինկի

Մայիսի 2-3-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հելսինկի, ուր հանդիպումներ կունենա Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի, խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի, բանակցություններ կանցկացնի իր գործընկերոջ՝ ԱԳ նախարար Թիմո Սոինիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ–ից։

Այցի ընթացքում նախարար Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես կգա Հելսինկիի համալսարանում։

Այս խորագրի վերջին նյութերը