Լրահոս

01.05.2016 19:50


ՃՏՊ Չարենցավանում

ՃՏՊ Չարենցավանում

Մայիսի 1-ին՝ ժամը 16.07-ին, ԱԻն–ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ գազալցակայանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գանգրահեր տղայի փողոցում բախվել են «Merseders C-180» մակնիշի 87 FQ 007 (վարորդ՝ 1988 թ. ծնված Զ. Բ.) և «KIA Joice» մակնիշի 29 OL 072 (վարորդ՝ 1991 թ. ծնված Գ. Բ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «KIA»-ի ուղևոր՝ 1989 թ. ծնված Մ. Բ.-ը հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ Մ. Բ.-ը և Զ. Բ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Գ. Բ.-ը տեղափոխվել է Երևան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը