Աշխարհ

02.05.2016 11:55


Բավարիայում ներգաղթյալների խնդրով հայց չեն ներկայացնի Մերկելի դեմ

Բավարիայում ներգաղթյալների խնդրով հայց չեն ներկայացնի Մերկելի դեմ

Գերմանիայի Բավարիա դաշնային նահանգի արդարադատության նախարար Վինֆրիդ Բաուսբակը լրագորղների հետ հանդիպմանը հայտարարել է, որ տեղական իշխանությունները որոշել են առայժմ դատական հայց չներկայացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ, որը, նրանց կարծիքով, ներգաղթային սխալ քաղաքականություն է վարում։

«Ներգաղթյալների թիվն այժմ նվազել է, ճնշումը՝ թուլացել։ Բավարիայի ինքնիշխանությանը վտանգ չի սպառնում»,–հստակեցրել է Բաուսբակը։

Նախարարը, սակայն, նշել է, որ եթե իրավիճակը կրկին վատանա, դատաքննության հարցը կրկին կբարձրացվի։

«Life»–ը հիշեցնում է՝ ս. թ. հունվարին Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը վերջնագիր էր ներկայացրել Անգելա Մերկելին։ Նա սպառնացել էր դիմել Գերմանիայի Սահմանադրական դատարան, եթե սահմանում տիրող իրավիճակը չկարգավորվի երկու շաբաթվա ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը