Աշխարհ

02.05.2016 14:40


Փրինսի խոհարարը պատմել է, որ մահվանից օրեր առաջ երգիչը գրեթե չէր սնվում

Փրինսի խոհարարը պատմել է, որ մահվանից օրեր առաջ երգիչը գրեթե չէր սնվում

Ամերիկացի երգիչ Փրինսը տառապում էր որովայնի ցավերից, հաճախ բողոքում էր նաև կոկորդից։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ երգչի անձնական խոհարար Ռեյ Ռոբերտսին հղումով։

«Life»–ի փոխանցմամբ՝ նա մոտ երեք տարի պատրաստում էր Փրինսի համար, իսկ վերջին ժամանակներս սկսել էր փոփոխություններ նկատել երգչի սննդակարգում։ Փրինսը քիչ էր սնունդ ու ջուր օգտագործում, և կորցնում էր քաշը։

«Նա կարծես ինքը չլիներ։ Կարծում եմ՝ նա պայքարում էր իր հիվանդությունների դեմ»,–ասել է Ռոբերտսը՝ հավելելով, որ Փրինսը բուսակեր էր և սիրում էր բանջարեղեն, սակայն վերջին օրերին այլևս չէր ուտում դրանք։

Հիշեցնենք՝ 57–ամսյա Փրինսին մահացած էին հայտնաբերել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի իր տանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը