Լրահոս

02.05.2016 15:00


Վարդենիսում վթարից տուժած 2–ամյա երեխայի մոտ առկա է աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով

Վարդենիսում վթարից տուժած 2–ամյա երեխայի մոտ առկա է աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով

Մայիսի 1-ի՝ լույս 2-ի գիշերը, ռեանիմոբիլով և մասնագետների ուղեկցությամբ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ծովակ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 2014թ. ուղևորը: Երեխայի մոտ առկա է աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Փոքրիկը բժիշկների ջանքերի շնորհիվ դուրս է եկել շոկային վիճակից:

Այժմ գտնվում է կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Վիճակը գնահատվում է բավարար: Ստանում է կոնսերվատիվ բուժում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ քննարկել է երեխայի բուժման հետագա քայլերը:

Այս խորագրի վերջին նյութերը