Լրահոս

02.05.2016 17:40


Մայրական սիրո ամենազորության մասին հուզիչ պատմության հերոսներն օգնության կարիք ունեն (լուսանկար, տեսանյութ)

Մայրական սիրո ամենազորության մասին հուզիչ պատմության հերոսներն օգնության կարիք ունեն (լուսանկար, տեսանյութ)

Հայկ Ներսեսյան․ այս փոքրիկի ճակատագիրը ծննդյան օրվանից կյանքից առավել հրաշք է հիշեցնում։ Երբ նա լույս աշխարհ եկավ ընդամենը 5 ամսականում, ծնարանում բժիշկներն ասացին մորը, որ պտուղը թերզարգացած է և չի ապրելու։

Պատկերացրեք՝ որքան էր նրանց զարմանքը, երբ սեղանին գցված այդ պտւղը հանկարծակի սկսում է լացել։

Շուտով պարզվում է, որ երեխան մանկական ուղեղային կաթվածի բարդ տարատեսակով է տառապում, և բժիշկները հորդորում են մորը հրաժարվել փոքրիկից։ Սակայն Պայծառ Ներսեսյանը լսել չի ուզում այդ մասին և սկսում է իր կյանքի մեծագույն պայքարը․ Հայաստանում Հայկի ախտորոշմամբ տառապողները դատապարտված են գամված մնալ հաշմանդամության սայլակին, սակայն Արևմուտքում՝ Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, վիրահատական միջամտությամբ հնարավոր էր Հայկին լիարժեք ապրելու՝ քայլելու, վազելու և փոխաբերական իմաստով՝ ճախրելու հնարավորություն տալ։ Այս ամենը Պայծառի համար աստղաբախշական գումարների՝ տասնյակհազարավոր դոլարի հետ էր կապված, և նա գիշերուզօր լծվում է Համացանցի միջոցով լումա-լումա գումար հավաքելու գործին։

Հայկը լուսավոր փոքրիկ է, իր տարիքի համար չափազանց խելացի և զարգացած: Սկսվել է նրա կյանքի հերթական գարունը ապրելու, և ճակատագրին հակառակ գնալու իր կարողությամբ նա և իր մայր Պայծառը կասկածի տեղիք չեն թողնում, որ մի օր Հայկը քայլելու է: Մարտին Գերմանիայում նախանշված վիրահատությունը տեղի չունեցավ՝ գումարի բացակայության պատճառով։ Պայծառ Ներսեսյանի խնդրանքով այն տեղափոխվել է սեպտեմբերին։ Նա այսօր էլ ամեն օր շարունակում է այդ գումարի փնտրտուքները: Հայկ Ներսեսյանի նշանակված վիրահատությանը հաշված ամիսներ են մնացել: Եթե այն չկատարվի այս տարի, հետո արդեն ուշ կլինի. Հայկը կմեծանա, և ոսկրերը վերջնականապես կձևավորվեն:

Խնդրում ենք բոլորին միանալ այս լուսավոր փոքրիկին կյանքի լույս նվիրելու գործին:

VTB բանկում հաշվեհամար է բացվել Հայկի մայրիկի՝ Պայծառ Ներսեսյանի անունով. 16046032978404 /ՀՀ դրամ/;

16046032978405 /Դոլար/; 16046032978406 /Եվրո/; 16046032978407 /Ռուբլի/; SWIFT: ARMJAM22; ArCa

քարտի համարն է՝ 6769307100031522:

Աջակցել կամ մանրամասներին ծանոթանալ ցանկացողները կարող են զանգահարել Պայծառ Ներսեսյանին՝ +37493 58 66 21 հեռախոսահամարով:

ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը