Աշխարհ

03.05.2016 09:50


Քեյթ Բլանշեթը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալության դեսպան

Քեյթ Բլանշեթը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալության դեսպան

Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալության (UNHCR) բարի կամքի դեսպանն է դարձել։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ կազմակերպության մամուլի հաղորդագրությանը հղումով։

«Ես հպարտ եմ, որ ստացել եմ այդ դերը: Երբեք չի եղեl ավելի կարևոր պահ, որպեսզի ցույց տամ համերաշխությունը փախստականների հետ: Մենք ապրում ենք աննախադեպ ճգնաժամի ժամանակներում, և պատասխանատվություն բոլորինն է: Մենք ասես կանգնած ենք ճամփաբաժնին՝ կարող ենք գնալ կա՛մ խղճահարության, կա՛մ անհանդուրժողականության ճանապարհով»,- ասել է դերասանուհին՝ հավելելով, որ որպես մայր՝ կցանկանար, որ իր երեխաներն ընտրեին խղճահարության ուղին:

Այս խորագրի վերջին նյութերը