Աշխարհ

03.05.2016 10:40


Պատմության մեջ առաջին անգամ «Լեսթերը» դարձավ ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն (տեսանյութ)

Պատմության մեջ առաջին անգամ «Լեսթերը» դարձավ ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն (տեսանյութ)

«Տոտենհեմ»–«Չելսի» խաղի ոչ ոքի (2։2) արդյունքից հետո առաջին անգամ ֆուտբոլի Անգլիայի առաջնության հաղթող դարձավ «Լեսթերը»՝ 36 հանդիպումից հավաքելով 77 միավոր։

Հատկանշական է, որ մրցաշրջանի սկզբում բուքմեյքերական գրասենյակներից շատերը ակումբի ներկա առաջնությունում հաղթանակի համար խաղաղադրույքներ էին ընդունում 5000/1 գործակցով։

ТАСС–ի փոխանցմամբ՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը՝«Լեսթերն» ավելի քան 93 մլն ֆունտ ստեռլինգ կստանա խաղերի հեռուստատեսային հեռարձակումների համար և բոնուս՝ չեմպիոնության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը