Լրահոս

03.05.2016 12:54


Նալբանդյանը Պրահայում կմասնակցի Վիշեհրադյան քառյակի հանդիպմանը

Նալբանդյանը Պրահայում կմասնակցի Վիշեհրադյան քառյակի հանդիպմանը

Այսօր Չեխիայի մայրաքաղաք է ժամանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Պրահայում գումարվում է Վիշեհրադյան քառյակի արտգործնախարարների ավանդական հավաքը, որին այս անգամ կմասնակցեն նաև Արևելյան գործընկերության արտգործնախարարները։

«Ազատության» փոխանցմամբ՝ հյուրերին Պրահայի հոյակերտ Չերնինի պալատում, որտեղ գտնվում է Չեխիայի արտգործնախարարությունը, ընդունելու է այդ գերատեսչության ղեկավար Լյուբոմիր Զաորալեկը։

Չեխիան ներկայում նախագահում է Վիշեհրադյան քառյակում, որի անդամներն են Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը և Հունգարիան։ Նիդերլանդների, Շվեդիայի և Գերմանիայի արտգործնախարարները հավաքին կմասնակցեն հյուրի կարգավիճակով։

Պրահայում կազմակերպվող միջոցառման բարձրաստիճան հյուրերի թվում են Եվրամիության եվրոպական հարևանության և ընդարձակման բանակցությունների հարցերով գերագույն հանձնակատար Յոհանես Հանը և Եվրամիության արտաքին գործողության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Մարիա Շմիդը։

Հավաքի մասնակիցները կքննարկեն Եվրամիության ապագա համագործակցությունն այն երկրների հետ, որոնք չեն ստորագրել Ասոցացման պայմանագրի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը։

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը