Լրահոս

03.05.2016 16:15


ՊՆ խոսնակ. «Իրավիճակը նախորդի նման չէ. ավելի մեծ զորախմբերի շարժի մասին է խոսքը»

ՊՆ խոսնակ. «Իրավիճակը նախորդի նման չէ. ավելի մեծ զորախմբերի շարժի մասին է խոսքը»

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը բոլորովին նման չէ ապրիլի սկզբի իրավիճակին. Ադրբեջանի զինուժի բավականին ավելի մեծ զորքերի շարժի մասին է խոսքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցին՝ ինչ քանակի զորքեր են մոտեցվել ԼՂՀ սահմանին, եւ սա որքանով է նման պատերազմական վիճակին:

«Քանակի մասին չեմ կարող ասել օբյեկտիվ պատճառներով»,-նշել է խոսնակը։

Հարցին՝ կա՞ տեղեկատվություն հարձակման վերաբերյալ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է.

«Կարծում եմ՝ այս պահին դժվար է ասել՝ ինչ կլինի, երբ կլինի. դա հնարավոր չէ: Կարեւորն այն է, որ Պաշտպանության բանակն իր բոլոր հետախուզական միջոցներով այս ամենը ֆիքսում է, ոչինչ աննկատ չէ. հակառակորդի գործողությունները մեզ համար տեսանելի են», –ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ապրիլյան պատերազմից հետո ՊԲ ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել, ու անակնկալության գործոնը նվազեցվել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը