Լրահոս

03.05.2016 16:24


Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել

Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել

Մայիսի 3-ին՝ ժամը 11.21-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենից դեպի Նուբարաշեն տանող հատվածում՝ աղբանոցի մոտակայքում, խողովակներ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ թեքվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Փրկարարները «Scania» մակնիշի T160 TA 116 պետհամարանիշով բեռնատարն ուղղել են և բերել երթևեկելի հատված։

Այս խորագրի վերջին նյութերը