Լրահոս

03.05.2016 16:40


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 2-ին՝ ժամը 21.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին՝ ժամը 02.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին՝ ժամը 21.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ.Մելքոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին՝ ժամը 15.40-ին, Երևանում` Գայի արձանի դիմացի կանգառում, ընթացքի ժամանակ 19-ամյա մի երիտասարդ վայր է ընկել թիվ 22 երթուղու ավտոբուսից և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Թալինի Քոթանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 63.8-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարորդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի` վարորդն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

***
Մայիսի 2-ին՝ ժամը 12.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել», «Լեքսուս RX 300» և «Զամյադ Զ 24 ՆԻՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի և «Լեքսուս RX 300»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին՝ ժամը 23.55-ի սահմաններում, «Մուրավեյկա» մակնիշի մոտոցիկլետը Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 21 տան մոտ բախվել է ճանապարհաեզրին առկա հողաթմբին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան քարշակել է «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան, վերջինիս ղեկը արգելափակվել է և ավտոմեքենան բախվել է Վաղարշապատի Կոմիտասի փողոցի թիվ 63 տան դիմաց կայանված «Մերսեդես»-ին:
«Մերսեդես»-ի վարորդը մնացել է իր ավտոմեքենայի ու նշված տան դարպասի արանքում:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին՝ ժամը 18.15-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Էլարի 3-րդ փողոցում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին՝ ժամը 09.40-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արզական գյուղի Երևանյան փողոցից դեպի Արզական հանգստյան գոտու ուղղությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի աջ կողմում գտնվող երկաթյա էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 2-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Ազատան գյուղի գյուղամիջյան ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը