Լրահոս

04.05.2016 12:19


Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ Հայաստանի հավաքական է հրավիրվել

Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ Հայաստանի հավաքական է հրավիրվել

Մայիսի 28-ին և հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը Գվատեմալայի և Էլ Սալվադորի հետ ընկերական հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն այդ հանդիպումներին:

Գաել Անդոնյան, «Դիժոն» (Ֆրանսիա),

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան),

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա),

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա),

Մարկոս Պիզելի, «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա),

Արաս Օզբիլիս, «Ռայո Վալեկանո» (Իսպանիա),

Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան),

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա),

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան),

Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան),

Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը