Լրահոս

04.05.2016 12:45


Զարուհի Պետրոսյան. «Մայիսը տեղումնառատ է լինելու»

Զարուհի Պետրոսյան. «Մայիսը տեղումնառատ է լինելու»

Մայիսին օդի ջերմաստիճանը նորմային մոտ կլինի, տեղումների քանակը` նույնպես: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը՝ ընդգծելով, որ այս տարվա մայիսը նման է լինելու անցյալ տարվա մայիսին:

Զարուհի Պետրոսյանն ասել է, որ օդի ջերմաստիճանը տարբեր մարզերում տարբեր է լինելու.

-Արարատյան դաշտում, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի նախալեռներում միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է +18…+19 աստիճան, իսկ ամսական տեղումների քանակը՝ 35-50 մմ: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի լեռնային շրջաններում ամսական միջին ջերմաստանը կլինի +9…+12 աստիճան, տեղումների քանակը՝ 75-100 մմ: Լոռիում՝ +12…+13 աստիճան, տեղումների քանակը՝ 95-130 մմ, Տավուշում՝ +13…+16 աստիճան, տեղումների քանակը՝ 100-107 մմ, Վայոց ձորի հովտային շրջաններում՝ +18…+19, լեռնային շրջաններում +10…+12, իսկ Սյունիքում՝+17…+20 աստիճան, տեղումների քանակը՝ 60-112 մմ լեռնային, 40-96 մմ հովտային շրջաններում»,-ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ Արարատյան դաշտում կլիմայական ամառն արդեն իսկ սկսվել է:

Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետն ասել է, որ Երևանում միջին ամսական ջերմաստիճանը կլինի +18…+19 աստիճան, տեղումների քանակը՝ 45-60 մմ:

Զարուհի Պետրոսյանի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, խոնավ մայիս է սպասվում: Նա նշել է, որ Հանրապետության տարածքում մայիսը տեղումնառատ է լինելու, իսկ ջերմաստիճանը՝ նորմայի սահմաններում՝ առանց շեղումների:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը