Լրահոս

04.05.2016 13:42


Ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են Հաղթանակի օրվա զորահանդեսի փորձին

Ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են Հաղթանակի օրվա զորահանդեսի փորձին

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ՀՀ ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի համատեղ փորձին:

Զինծառայողները կատարելագործել են շարասյուների կազմում հանդիսավոր երթով անցնելու հմտությունները:

Փորձին մասնակցել են նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Զինվորական նվագախումբը հնչեցրել Է պատերազմական տարիների մեղեդիներ, ՀՀ և ՌԴ օրհներգերը:

Զորահանդեսի գլխավոր փորձը կանցկացվի մայիսի 6-ին «Մայր Հայաստան» ռազմական փառքի հուշահամալիրում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը