Լրահոս

04.05.2016 14:39


Հրդեհ Էջմիածին քաղաքում

Հրդեհ Էջմիածին քաղաքում

Մայիսի 4-ին՝ ժամը 11.04-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում՝ տնտեսական խանութի մոտակայքում, այրվում է «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Եսայան փողոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.12-ին, մարվել՝ 11.20-ին: Այրվել է Է. Հ.-ին պատկանող ավտոտնակի ներսում գտնվող գույքը՝ 40 քմ և «ՎԱԶ-2108» մակնիշի 07 ՕՕ 249 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը