Քաղաքական

04.05.2016 15:35


ԱԺ-ում մեկնարկել է Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը պատգամավորների հետ

ԱԺ-ում մեկնարկել է Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը պատգամավորների հետ

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատգամավորներին ներկայացնելու է արցախաաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպմանը մասնակցում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը և այլք:

Այս խորագրի վերջին նյութերը