Աշխարհ

04.05.2016 16:30


ՌԴ ՊՆ. «Սիրիայում ամենախնդրահարույց շրջանները Թուրքիայի հետ սահմանին են»

ՌԴ ՊՆ. «Սիրիայում ամենախնդրահարույց շրջանները Թուրքիայի հետ սահմանին են»

Սիրիայում ամենախնդրահարույց շրջանները Թուրքիայի հետ սահմանին են։

Այս մասին, «Գազետայի» փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը՝ նշելով, որ այդ շրջաններից ահաբեկիչներին կենդանի ուժ, զինամթերք ու այլ նյութական ռեսուրսներ են մատակարարում:

Կոնաշենկովի խոսքով՝ Սիրիայում ռուս զինվորականների գտնվելու ժամկետները կախված են զինյալների մատակարարման արտաքին ուղիներն արգելափակելուց:

Ռուս զինվորականը նաև հայտնել է՝ ՌԴ և ԱՄՆ–ի պաշտպանության նախարարություններն ամբողջական փոխըմբռնման են հասել Սիրիայում ռազմական ավիացիայի թռիչքները կազմակերպելու հարցում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը