Լրահոս

04.05.2016 17:30


Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները մայիսի 3-ին՝ ժամը 16.15-ին, Երևանի Սոսեի փողոցի թիվ 62 տան մոտից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1983 թ. ծնված Փեջման Մ.-ին, որը 2014 թ. ապրիլի 25-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի /մաքսանենգություն/ 2-րդ մասի և 266 հոդվածի /թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը