Լրահոս

04.05.2016 21:00


Գրպանահատություն թիվ 37 երթուղային ավտոբուսում

Գրպանահատություն թիվ 37 երթուղային ավտոբուսում

Մայիսի 3-ին՝ ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի 26 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, որի խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել է գումար:

Գագիկ Կ.-ն իր խոստովանական բացատրությամբ հայտնել է, որ փողը գողացել է նույն օրը՝ ժամը 17.35-ին, Կասյան փողոցում, թիվ 37 երթուղային ավտոբուսում, մի անծանոթ տղամարդու գրպանից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը: Նա նույն օրը հրավիրվել է բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը