Աշխարհ

04.05.2016 21:05


Եվրահանձնաժողովը ևս 5 պայման է դրել Թուրքիայի առաջ ԵՄ անվիզա մուտքի դիմաց (տեսանյութ)

Եվրահանձնաժողովը ևս 5 պայման է դրել Թուրքիայի առաջ ԵՄ անվիզա մուտքի դիմաց (տեսանյութ)

Որպեսզի Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկի վիզային ռեժիմը, Անկարան ստիպված կլինի ևս 5 պայման կատարել։ «rg.ru»–ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը։

Այդ պայմաններն են՝ կոռուպցիան կանխող միջոցների կիրառում, Եվրոպոլի հետ օպերատիվ համաձայնագրի նախապատրաստում, դատական համագործակցություն ԵՄ բոլոր անդամ երկրների հետ, տվյալների պաշտպանության համապատասխանեցում եվրոպական չափանիշներին, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրության վերանայում։

Եվս մեկ պայման էլ կկատարվի հունիսի 1–ին, երբ ուժի մեջ կմտնի ԵՄ–ից փախստականների հետ ընդունման (ռեադմիսիա) համաձայնագիրը, որի դիմաց Թուրքիային ևս 3 մլրդ եվրո է խոստացվել մինչև 2018թ., անվիզա ռեժիմ, ինչպես նաև ԵՄ կողմից Թուրքիայի իշխանությունների գրանցած սիրիացի փախստականների ընդունում։

Եթե Անկարան կատարի նշված պահանջները, մինչև հունիսի վերջ Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ անվիզա մուտք կապահովվի։ Իհարկե, նրանց հարկավոր կլինեն նաև բիոմետրիկ անձնագրեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը