Լրահոս

04.05.2016 21:25


Շնող գյուղի բակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել

Շնող գյուղի բակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել

Մայիսի 4-ին՝ ժամը 12.18-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Շնող գյուղի բակիչ Գ. Պ.-ը (1960 թ. ծնված) ս.թ. մայիսի 2-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Վերջին անգամ քաղաքացի Պ.-ին տեսել են մայիսի 3-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Շնող գյուղի մոտակայքում. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի 21-րդ կմ-ից սկսել են որոնողափրկարարական աշխատանքները:

Վատ եղանակային պայմաններից ելնելով ժամը 18.30-ին դադարացվել է Գ. Պ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը