Լրահոս

04.05.2016 21:33


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-9-ը՝ շրջանների մեծ մասում, առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում

Մայիսի 5-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 6-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

Այս խորագրի վերջին նյութերը