Կարծիք

05.05.2016 09:45


Ասեք՝ կապիկ ենք, մի՛ ասեք՝ բարեգործ ենք, ա՛յ վաքսի վրի մեյմուննե՛ր...

Ասեք՝ կապիկ ենք, մի՛ ասեք՝ բարեգործ ենք, ա՛յ վաքսի վրի մեյմուննե՛ր...

-Ես իմ ընկերների հետ գումարը հավաքել եմ, գնացել ենք զինվորների տները, օ՜հ, այնքան աղքատ էին, այդ բոլորը նկարել եմ, փողը տվել ենք, այդ բոլորը նկարել եմ եւ բոլոր նկարածներս դնելու եմ իմ էջում: Ով խոսում է, թե ինչի եմ դնում, ես միանգամից բլա՛ք եմ անում: Մենք գնացել ենք Լոռի, ամենաբարձր տեղը, էլի փող ենք տվել, այդ բոլորը նկարել եմ, ով խոսում է՝ բլա՛ք... Հետո գնացել ենք ճանապարհներով ցեխո՜տ-ցեխո՜տ այսպիսի ճանապարհներով, ու մտել ենք տները, փողերը տվել ենք, այդ ամենը նկարել եմ ու դրել եմ իմ էջում, փողերը, որ տվել ենք, նկարել եմ, ով խոսում է՝ բլա՛ք... Մենք հետո երկու ժամ էլ մեքենայով ենք գնացել ու մեզ այնպես վատ էինք զգում, այդ բոլորը նկարել եմ ու դրել եմ իմ էջում...Ով խոսում ա՝ բլա՛ք... Գնացել ենք շատ տեղեր ու փողերը տվել ենք, այդ ամենը նկարել եմ ու դրել եմ, ով խոսում է՝ բլա՛ք...
Մենք բոլոր բաները նկարել ենք, փողերը նկարել ենք, որ տալիս ենք, գումարները նկարել ենք, ով խոսում է՝ բլա՛ք...
Ու դեռ լիքը նկարված բաներ եմ դնելու, որ փողերը տալիս ենք, ու ով խոսելու ա, միանգամից բլա՛ք եմ անելու..

Ահա այսպիսի տեսանյութ նայեցի ու...զզվեցի...
Կապիկի տարի է, ասեք՝ կապիկ ենք, մի՛ ասեք՝ բարեգործ ենք, ա՛յ վաքսի վրի մեյմուննե՛ր...

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը