Աշխարհ

05.05.2016 11:00


«The Rolling Stones»–ի երաժիշտները խնդրել են չօգտագործել իրենց երգերը Թրամփի նախընտրական արշավում

«The Rolling Stones»–ի երաժիշտները խնդրել են չօգտագործել իրենց երգերը Թրամփի նախընտրական արշավում

Բրիտանական «The Rolling Stones» ռոք խումբը պահանջում է չօգտագործել իր երգերը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական արշավում։ Այս մասին գրում է «Time»–ը։

Խմբի ներկայացուցիչը հայտարարել է, որ երաժիշտները երբեք էլ չեն թույլատրել այդ նպատակով իրենց ստեղծագործությունների օգտագործումը։

Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփի ելույթները մշտապես ուղեկցվել են տարբեր երաժիշտների հայտնի կատարումներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը