Աշխարհ

05.05.2016 11:15


Սքապարոտտի. «ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի «վերածնվող Ռուսաստանի» հետ պայքարին»

Սքապարոտտի. «ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի «վերածնվող Ռուսաստանի» հետ պայքարին»

ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում միացյալ ուժերի նորանշանակ գլխավոր հրամանատար Քյորթիս Սքապարոտտին հայտարարել է, որ դաշինքը, բախվելով «վերածնվող Ռուսաստանին» և այլ խնդիրներին, պետք է ճկուն լինի և պատրաստ պայքարի: Այս մասին ասված է Պենտագոնի պաշտոնական կայքում:

«ՆԱՏՕ-ն բախվում է «վերածնվող Ռուսաստանի» հետ, որն իրեն բնութագրում է որպես աշխարհակալ ուժ», - ասել է Սքապարոտտին:

Այլ խնդիրների շարքում հրամանատարը նշել է նաև ահաբեկչությունը և Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում անկայունության արդյունքում առաջացած միգրացիոն ճգնաժամը:

«Վտանգները հաղթահարելու համար մենք պետք է շարունակենք պահպանել և բարձրացնել պատրաստակամության մակարդակը, և եթե զսպվածության մեխանիզմները չաշխատեն, լինել ճկուն՝ «արդեն այսօր պայքարելու համար»», - եզրակացրել է հրամանատարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը